Monday, December 3, 2012

სასწავლო პროექტი


 Նախագծի  անվանումը -«Լինում  է,  չի  լինում»
Նախագծի  հիմնական  թեման-հեքիաթներ,հեքիաթայինհերոսների  մարմնավորում, դերախաղ                                     

Նախագծի  նպատակը-հեքիաթների  միջոցով  երեխաներին  սովորեցնել  մարդկային  արատներից  խուսափելու,  դրական  կերպարներին  ընդօրինակելու և իրական  կյանքում   օգտագործելու    կարողություն
Նախագծի  կարեւորությունը-երեխաների  մեջ  զարգացնել  իրար  հետ  շփվելու  կարողություն,թատերական  ընդունակությունների  բացահայտում,երգ-պար,  ուրախ  ժամանց
Նախագծի  խնդիրները-  1.տարբերել  չարը  բարուց,  2.ընդօրինակել  լավին,բարուն, արդարին,  ճանաչել   հեքիաթային   հերոսներին,շարժ  ու  ձևով  նմանակել   նրանց
3.դերային  խաղիմիջոցով   հեքիաթը   մատչելի   դարձնել   երեխաներին
4,տարբերել   մարդկային   արատները  եւ  հրաժարվել  դրանցից
Նախագծի  մասնակիցների   տարիքը-  5-րդ  դասարան
Նախագծի  ժամկետի  տեւողությունը-90րոպե
Նախագծի  սպասվելիք   արդյունքները-  երեխաները   պետք  է  կարողանան  անկաշկանդ   խաղալ   իրենց  հանձնարարված   դերը,կառուցեն   գեղեցիկ  խոսք՝  համեմելով  երգ   ու   պարով
Նախագծի անհրաժեշտ   ռեսուրսները – նկարներ  ,գեղեցիկ  ձեւավորված  դահլիճ(ցանկալի  է  վարsագույրով),  համապատասխան  բեմական  արտահագուստ,դեկորացիա
Նախագծի  ընթացքը- ողջույնի  խոսք  ուսուցչի  կողմից: Բացվոմ  է  վարագույրը  ,հնչում   է  երաժշտությունը,հերթով  մտնում   են  հեքիաթի   մասնակից   հերոսները:  ներկայացվում   է«Անխելք   մարդը»  հեքիաթը:Բեմում  խեղճ   ,աղքատ  մարդն  է  իր  կենցաղով:  գյուղացին   որոշում  է  գնալ  աստծո  մոտ   լավ  բախտ  գտնելու:այսպես  շարունակվում  է  հեքիաթը:
Վերջում  փոփոխություն  է  կատարվել  աշակերտների  կողմից:  Անխելք   մարդուն   ամուսնացնում   են   անբախտ   աղջկա  հետ եւ  ուրախ  հարսանիք   անում, իսկ  սոված  գայլին  կերակրում  են  եւ   փորձում  են  նրան   բարի  դարձնել:Այդ  պահին   հայտնվում  է  մի  ծերունի  եւ   հիշեցնոմ.«կարմիր  կովը   իր  կաշին  չի  փոխի»:գայլին  վռնդում  են  անտառ եւ  շարունակում   են  երգել   ,պարել  ,ուրախանալ:
Միջառարկայական  կապ-գրականություն,երգ, պար
Նախագծի   հեղինակ-Սուսաննա  Պողոսյան
Էլեկտրոնային  հասցե-susannapogosian7@gmail.com