Նախագծի նպատակը-հեքիաթների միջոցով
երեխաներին սովորեցնել մարդկային
արատներից խուսափելու, դրական
կերպարներին ընդօրինակելու և իրական կյանքում
օգտագործելու կարողություն
Նախագծի կարեւորությունը-երեխաների մեջ զարգացնել իրար հետ շփվելու
կարողություն,թատերական ընդունակությունների բացահայտում,երգ-պար, ուրախ ժամանց
Նախագծի խնդիրները- 1.տարբերել
չարը բարուց, 2.ընդօրինակել
լավին,բարուն, արդարին, ճանաչել հեքիաթային
հերոսներին,շարժ ու ձևով նմանակել նրանց
3.դերային խաղիմիջոցով հեքիաթը
մատչելի դարձնել երեխաներին
4,տարբերել մարդկային արատները
եւ հրաժարվել դրանցից
Նախագծի մասնակիցների
տարիքը- 5-րդ դասարան
Նախագծի ժամկետի
տեւողությունը-90րոպե
Նախագծի սպասվելիք
արդյունքները- երեխաները պետք է կարողանան
անկաշկանդ խաղալ իրենց
հանձնարարված դերը,կառուցեն գեղեցիկ
խոսք՝ համեմելով երգ ու պարով
Նախագծի անհրաժեշտ ռեսուրսները – նկարներ ,գեղեցիկ
ձեւավորված դահլիճ(ցանկալի է վարsագույրով), համապատասխան
բեմական արտահագուստ,դեկորացիա
Նախագծի ընթացքը- ողջույնի խոսք ուսուցչի կողմից: Բացվոմ է վարագույրը ,հնչում
է երաժշտությունը,հերթով մտնում
են հեքիաթի մասնակից
հերոսները: ներկայացվում է«Անխելք
մարդը» հեքիաթը:Բեմում խեղճ
,աղքատ մարդն է իր կենցաղով:
գյուղացին որոշում է գնալ աստծո մոտ լավ բախտ գտնելու:այսպես շարունակվում
է հեքիաթը:
Վերջում փոփոխություն է կատարվել աշակերտների
կողմից: Անխելք մարդուն
ամուսնացնում են անբախտ
աղջկա հետ եւ ուրախ հարսանիք անում, իսկ
սոված գայլին կերակրում
են եւ փորձում
են նրան բարի դարձնել:Այդ պահին
հայտնվում է մի ծերունի եւ հիշեցնոմ.«կարմիր կովը իր կաշին չի փոխի»:գայլին
վռնդում են անտառ եւ շարունակում
են երգել ,պարել
,ուրախանալ:
Միջառարկայական կապ-գրականություն,երգ, պար
Նախագծի հեղինակ-Սուսաննա Պողոսյան
Էլեկտրոնային հասցե-susannapogosian7@gmail.com